• +374 77 826622, +374 93 826622, +374 43 147050
  • vittoria.furniture@mail.ru
am
  • Մեր մասին

    «Վիտտորիա» ընկերությունը կահույքի, պատուհանների, դռների և բազմաթիվ այլ շինարարական ու դեկորատիվ աշխատանքների ոլորտում սկսել է իր գործունեությունը 2007 թվականից: Մեզ մոտ ընդունվում են ցանկացած տիպի կահույքի պատվերներ` ամենափոքր դիզայնի պարագաներից ու աքսեսուարներից, մինչև բնակարաններ, գրասենյակներ, նույնիսկ հյուրանոցային համալիրներ կահավորելու համար նախատեսված մեծաքանակ կահույքի պարագաներ: Ընկերությունը նաև իրականացնում է Եվրոպական չափանիշներին համապատասխան մետաղապլաստե և ալյումինե պռոֆիլներից դռների և պատուհանների, ապակե ֆասադների պատրաստում և վերանորոգում:
    «Վիտտորիա» ընկերության արտադրանքն առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը` հարմարավետության և կահույքի երկարակեցության գրավականն են: Մեր մասնագետների անհատական գծագրերն ու ստեղծագործական մոտեցումները Ձեզ շքեղ և յուրօրինակ ինտերիեր ունենալու հնարավորություն կտան:
    Դուք կարող եք դիմել մեզ ցանկացած հարցով, նաև` ուղարկել Ձեր պատվերի պահանջները: Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր հարցերին ու կտան անհրաժեշտ խորհրդատվություն: